Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թուրքիան հենց Արևմուտքի թողտվությամբ և Էրդողանի ձեռամբ է վերածվել աշխարհաքաղաքական ծովահենների նավահանգստի

Թուրքիան հենց Արևմուտքի թողտվությամբ և Էրդողանի ձեռամբ է վերածվել աշխարհաքաղաքական ծովահենների նավահանգստի
15.05.2023 | 22:50

Մի քանի ժամից Թուրքիայի ընտրությունների առումով կանխատեսիչների և քաղաքական վերջին ճշմարտություններին տիրապետողների պակաս չի լինելու, ուստի էստեղ թողնեմ այն մտքերը, որոնք հրապարակային երբեք չեմ արտահայտել, բայց մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում բազմիցս ֆիքսել եմ:

Նախ` միանգամայն այլ բան է ավտորիտար ռեժիմում ընտրություն հասկացությունը, այն էլ` եվրոպական դեմքով, բայց յաթաղանային բնույթով ավտորիտարիզմում:

Երկրորդ. ավելի քան քսան տարի իսլամական ավտորիտարիզմ ստեղծած, այդ ճանապարհին բարդագույն խնդիրներ լուծած և սեփական իշխանության պահպանման ու ամրապնդման համար բազմաթիվ կարմիր գծեր հատած էրդողանական ռեժիմի համար արդար ընտրություններ անցկացնելը անթույլատրելի ճոխություն կլիներ:

Երրորդ. Թուրքիան վերջին տասնամյակում հենց Արևմուտքի թողտվությամբ և Էրդողանի ձեռամբ էր վերածվել աշխարհաքաղաքական ծովահենների նավահանգստի՝ «пиратская гавань», ինչն իր հերթին նշանակում էր լինել «քաղաքական օֆշոր» սուվերենության բարձր մակարդակով: Այսինքն, Թուրքիայի այսպիսին լինելու հանգամանքը ոչ միայն էրդողանական ձգտում է, այլև արևմտյան ցանկություն՝ Էրդողանի ձեռամբ:

Չորրորդ. վերը նշված բոլոր կետերի առհավատչյան դարձավ, այսպես կոչված, արևմտյան ընդդիմության քաղաքական տեսքն ու լիդերը՝ ի դեմս Քըլըչդարօղլուի, ում քաղաքական լոգոն սրտիկն էր ընդդեմ գիշատիչ քաղաքական կենդանի Էրդողանի: Արևմուտքը գիտի, թե ինչպես են տապալվում ռեժիմները, հատկապես շախմատային այս պարտիան սկսելուց շատ լավ պատկերացում ուներ Էրդողանի մանյովրների, քաղաքական խաղի խորության և պայմանավորվածության մասին:Թե ինչպիսի պայմանավորվածության մասին է խոսքը՝ կերևա ապագայում:

Հինգերորդ. երկրաշարժին զուգահեռ՝ Էրդողանը սկսեց իր քարոզարշավը, բացառիկ էֆեկտիվ աշխատելով իր ընտրազանգվածի հետ, փայլուն պատկերացնելով իր կողմից ձևավորված թուրքական միջին և ցածր խավի մենթալ և սոցիալական հիմքերը, պահանջմունքներն ու ձգտումները: Այդ ընթացքում ընդդիմությունը դեռ թեկնածու էր ընտրում:

Վեցերորդ. հենց այն պահին, երբ Արևմուտքը բացեիբաց հայտարարեց, որ աջակցում է Քըլըչդարօղլուին, նա այլևս գիտակցված դատապարտեց նրան , որից հետո գալու էր Էրդողանի «վատանալու»,«մահվան» և արագ «հարության» քաղաքական դրամատուրգիան:

P.S. Հիշեք՝ Արևմուտքը գիտե, թե ինչպես տապալել ռեժիմներ, ավելին, նա գիտե անել առաջարկ այն ռեժիմներին որոնց տապալումը դժվար է, բայց իրականանալի, և որոնցից էլ չեն կարող հրաժարվել տապալվել չցանկացողները:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 19048

Մեկնաբանություններ